ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-275-Ն սահմանադրական օրենքի սահմանադրականության վերաբերյալ
Փորձագիտական կարծիքը նվիրված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-275-Ն սահմանադրական օրենքի սահմանադրականության գնահատմանը։
Կարծիքում հիմնավորվում է, որ թեև օրենքը հետապնդում է խորհրդարանի աշխատանքի շարունակականությունն ապահովելու սահմանադրորեն լեգիտիմ նպատակ, դրա իրականացման համար ընտրված իրավական միջոցները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Հեղինակը ցույց է տալիս, որ նոր կարգավորումները խորհրդարանական մեծամասնությանը հնարավորություն են տալիս սեփական քվեարկությամբ անորոշ ժամանակով արգելափակելու ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուների ընտրությունը և այդպիսով փաստացի չեզոքացնելու Սահմանադրության 104-րդ և 106-րդ հոդվածներով նախատեսված պարտադիր ինստիտուցիոնալ կառուցվածքը։
Կարծիքում ներկայացված է Սահմանադրության 88-րդ, 89-րդ, 104-րդ և 106-րդ հոդվածների համակարգային մեկնաբանությունը, վերլուծվում է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1708 որոշման իրավական տրամաբանությունը և հիմնավորվում է, որ վիճարկվող կարգավորումները ոչ թե կատարում են այդ որոշումը, այլ վերարտադրում են դրանով բացառված սահմանադրական արատը՝ այլ իրավական ձևով։ Աշխատությունն ավարտվում է օրենքի առանձին դրույթների հակասահմանադրականության վերաբերյալ եզրակացություններով։
ՀՀ կառավարության 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
ՀՀ կառավարության գործունեության միջնաժամկետ (այսինքն՝ առաջիկա երեք տարիների) թիրախները սահմանող առանցքային փաստաթուղթը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է (ՄԺԾԾ), որը հանդիսանում է նաև տնտեսավարողների հետ կառավարության հաղորդակցության հիմնական գործիքներից մեկը: Այս առումով ՄԺԾԾ-ի արդյունավետ օգտագործումը հատկապես կարևորվում է ինչպես ճգնաժամային, այնպես էլ հետճգնաժամային ժամանակահատվածներում, քանի որ դրանով հնարավոր է քաղաքականության ազդակներ հաղորդել տնտեսավարողներին, տնտեսությունում ձևավորել համապատասխան սպասումներ և այդպիսով նվազեցնել առկա անորոշությունները: Սույն վերլուծությունում ուսումնասիրվել են 2027-2029թթ. ՄԺԾԾ-ի կառուցվածքը, ծրագրի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսումները և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք արտացոլում են ինչպես կառավարության սպասումները տնտեսական իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ, այնպես էլ կառավարության գործողություններն ուղղված ճգնաժամից հետո տնտեսության արագ վերականգնման ապահովմանը:
Ադրբեջան. արդարադատությունը ճնշման տակ. փաստաբանների անկախությունը և արդար դատաքննության իրավունքը
Սույն հրապարակմամբ ներկայացվում է Իրավաբանների միջազգային հանձնաժողովի (International Commission of Jurists – ICJ)՝ 2026 թվականի հունիսի 29-ին հրապարակված Ադրբեջան. Արդարադատությունը ճնշման տակ. փաստաբանների անկախությունը և արդար դատաքննության իրավունքը («Azerbaijan: Justice Under Pressure. Independence of Lawyers and the Right to a Fair Trial») զեկույցի չորրորդ գլխի հայերեն թարգմանությունը։
Զեկույցը համապարփակ իրավական գնահատական է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց և Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ իրականացված քրեական վարույթների վերաբերյալ։ ICJ-ն դրանք դիտարկում է ոչ թե որպես առանձին դեպքեր, այլ Ադրբեջանի քրեական արդարադատության համակարգում տարիներ շարունակ արձանագրված կառուցվածքային խնդիրների համատեքստում։
Հրապարակման հիմնական ուշադրությունը կենտրոնացած է զեկույցի չորրորդ գլխի «Դատարանները և արդար դատաքննության իրավունքը» բաժնի վրա, որում միջազգային իրավունքի չափանիշների հիման վրա գնահատվում է հայ կալանավորվածների դատավարությունների համապատասխանությունն արդար դատաքննության հիմնարար երաշխիքներին։ Ընթերցողին ներկայացվում է նաև զեկույցի առաջին երեք գլուխների համառոտ վերլուծությունը, որը հնարավորություն է տալիս հասկանալ ICJ-ի իրավական եզրակացությունների հիմքում ընկած համակարգային համատեքստը։
Հայերեն թարգմանությանը կցվում է նաև զեկույցի անգլերեն պաշտոնական բնօրինակի հղումը՝ այն ընթերցողների համար, որոնք ցանկանում են աշխատել սկզբնաղբյուրով։
Ազգային ժողովի ընտրություններին և հանրաքվեին մասնակցելու իրավունքը սահմանափակող նախագծերի փաթեթի սահմանադրականության վերաբերյալ
Սույն վերլուծությունն ուսումնասիրում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը, որով առաջարկվում է Ազգային ժողովի ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունքը պայմանավորել նախորդ 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում առնվազն 183 օր փաստացի գտնվելու հանգամանքով։ Վերլուծությունը եզրակացնում է, որ առաջարկվող կարգավորումն անհամատեղելի է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 1-ին մասի հետ, որն ընտրելու իրավունքի իրականացման պայմաններ է սահմանում բացառապես քաղաքացիությունն ու տարիքը՝ օրենսդրին չթողնելով որևէ մնացորդային հայեցողություն լրացուցիչ նյութական նախապայմաններ սահմանելու համար։ Անհամատեղելիությունը հաստատվում է նաև Սահմանադրության 48-րդ հոդվածի համակարգային մեկնաբանությամբ, 48-րդ և 181-րդ հոդվածների համեմատական վերլուծությամբ, ինչպես նաև 75-րդ և 80-րդ հոդվածների կիրառությամբ, որոնք օրենսդրի լիազորությունը սահմանափակում են հիմնարար իրավունքների արդյունավետ իրականացման կազմակերպական ու ընթացակարգային կառուցակարգերի սահմանմամբ և բացարձակ կերպով արգելում են դրանց էության խաթարումը։ Վերլուծությունն արձանագրում է նաև, որ առաջարկվող կարգավորումը չի համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի՝ ընտրական հարցերում և հանրաքվեների վերաբերյալ բարենպաստ գործունեության կանոնագրքերին, որոնք բնակության տևողության պահանջը թույլատրում են բացառապես տեղական ընտրությունների և տեղական հանրաքվեների համատեքստում։
ՀՀ Էներգիայի վերափոխման ինդեքս (2026)
Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
2025 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ
Այս վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
2026 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ
Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին: