Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Եվրոպայի Խորհրդի հակակոռուպցիոն մարմնի՝ ԳՐԵԿՈ-ի 2019թ․ զեկույցի տվյալները Հայաստանի մասով և ընդհանուր գնահատականների համեմատությունը ԱԼԳ մյուս երկրների հետ

Եվրոպայի Խորհրդի հակակոռուպցիոն մարմինը` ԳՐԵԿՈ-ն, հրապարակել է իր տարեկան զեկույցը  2019 թվականի մասով, որտեղ գնահատում է, թե ինչպես են անդամ երկրները կյանքի կոչել ԳՐԵԿՈ-ի հանձնարարականները՝ խորհրդարանականների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ։ Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել էր ԳՐԵԿՈ-ի գնահատման 4-րդ փուլի Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ 2-րդ զեկույցի հայերեն թարգմանությունը։ Սույն վերլուծությամբ փորձել ենք համեմատել Հայաստանին և Արևելյան գործընկերության անդամ մյուս երկրներին տրված գնահատականները։ Անդրադարձել ենք նաև 4-րդ փուլի գնահատման զեկույցում Հայաստանին ներկայացված այն հանձնարարականներին, որոնք բավարար չափով չեն իրականացվել կամ իրականացման ընթացքում իշխանությունները թույլ են տվել էական բացթողումներ։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները մի շարք հանձնարարականների իրականացման ուղղությամբ գործադրել են անբավարար ջանքեր։ Արդյունքում, տարբեր ուղղություններով առկա են կիսատ լուծումներ և լուրջ թերացումներ։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Հայաստանում վեթինգի և անցումային արդարադատության վերաբերյալ մասնագիտական քննարկման արդյունքում ձևավորված հարցեր

Հայաստանում վեթինգի և անցումային արդարադատության վերաբերյալ մասնագիտական քննարկման արդյունքում ձևավորված հարցեր

Հակակոռուպցիոն դատարաններ․ Հայաստանում առաջարկվող ձևաչափն ու այլ երկրների փորձը

Հակակոռուպցիոն դատարաններ․ Հայաստանում առաջարկվող ձևաչափն ու այլ երկրների փորձը

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը և դրա սահմանդրականության հիմնախնդիրները

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը և դրա սահմանդրականության հիմնախնդիրները

Խորհրդարանական վերահսկողություն. գործիքակազմն ու մեխանիզմները Հայաստանի Հանրապետությունում

Խորհրդարանական վերահսկողություն. գործիքակազմն ու մեխանիզմները Հայաստանի Հանրապետությունում


Back to top
Close