Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ինչպես դեսպան Սվիտալսկին տարընթերցեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքերը

Այս վերլուծությունը պատրաստ էր դեռևս նախքան սույն թվականի սեպտեմբերի 27-ը՝ պատերազմական գործողությունների մեկնարկը․ սակայն կապված պատերազմի և դրանով պայմանավորված սահմանափակումների հետ, այն չի հրապարակվել։ Հայաստանի Հանրապետությունում վերջին տասնամյակում տեղի են ունեցել մի շարք անկյունաքարային կարևորության իրադարձություններ, որոնք երկրի արտաքին հարաբերությունների և դրանց դինամիկայի վրա մեծ ազդեցություն են թողել։ Այս չափազանց հետաքրքիր ժամանակաշրջանի ամենաակտիվ փուլում Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության ղեկավար (2015–2019թթ.), դեսպան Պյոտր Սվիտալսկին  վերջերս իր հուշերը ամփոփ կերպով ներկայացրեց «Հայկական հեղափոխություն. մի անավարտ հեռագիր» կոչվող գրքույկով։ Իր հուշերում դեսպան Սվիտալսկին անդրադառնում է Հայաստանում իր գործունեության տարբեր դրվագների` հատկապես կենտրոնանալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկայի, ղարաբաղյան կարգավորման ներկա վիճակի և հատկապես` Հայաստանում 2018թ. ապրիլյան հեղափոխությունից անմիջապես առաջ և հետո տեղի ունեցած զարգացումների վրա։ Սույն գրախոսությամբ մենք հանգամանորեն անդրադարձել ենք այս չափազանց հետաքրքիր գրքույկում արտացոլված արտաքին քաղաքական խնդիրներին` օգնելով ընթերցողին առավել ընդգրկուն կերպով գնահատել Եվրոպական միության հայաստանյան գլխավոր ներկայացուցչի գնահատականները։ Գրախոսության շրջանակներում փորձել ենք նաև հասկանալ. արդյո՞ք դեսպան Սվիտալսկու առաքելությունը Երևանում կարելի է համարել հաջողված, և դատելով նրա գրքույկում ներկայացված հուշերից և մտորումներից` եկել ենք այն եզրակացությանը, որ հեղինակը չի կարողացել լուծել մարդկային, քաղաքական ու մասնագիտական գնահատականների միջև «ոսկե միջինը» գտնելու խնդիրը։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Հայաստան-Հնդկաստան համագործակցության չիրացված ներուժն ու հեռանկարները ռազմաքաղաքական և տնտեսական ոլորտներում

Հայաստան-Հնդկաստան համագործակցության չիրացված ներուժն ու հեռանկարները ռազմաքաղաքական և տնտեսական ոլորտներում

Աշխարհաքաղաքականություն և ցեղասպանություն

Աշխարհաքաղաքականություն և ցեղասպանություն

Ադրբեջանական գազի արտահանման ծավալների սպասվող աճը որպես արտաքին քաղաքական ազդեցության գործիք. Հնարավոր հետևանքները տարածաշրջանի և Հայաստանի համար

Ադրբեջանական գազի արտահանման ծավալների սպասվող աճը որպես արտաքին քաղաքական ազդեցության գործիք. Հնարավոր հետևանքները տարածաշրջանի և Հայաստանի համար

Ազգային ինքնության ճգնաժամի հաղթահարման ճապոնական փորձի կիրառական ուսումնասիրություն

Ազգային ինքնության ճգնաժամի հաղթահարման ճապոնական փորձի կիրառական ուսումնասիրություն


Back to top
Close