Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի դեֆիցիտը ՀՀ տնտեսությունում. Պատճառներ և հետևանքներ

2019 թվականի դրությամբ ՀՀ-ում ընթացիկ հաշվի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 7.2%: Սա Հարավկովկասյան տարածաշրջանի վատագույն ցուցանիշն է: Եվ եթե հաշվի առնենք նաև, որ ՀՀ տնտեսությունը ընթացիկ հաշվի դեֆիցիտով բնորոշվել է մշտապես` անկախության առաջին տարիներից ի վեր, ապա ակնհայտ կդառնա, որ տնտեսական զարգացման մոդելում առկա են կառուցվածքային անհամամասնություններ: Սույն վերլուծությունում ցույց է տրվել, որ ՀՀ-ում ընթացիկ հաշվի դեֆիցիտի խորքային պատճառը ազգային խնայողությունների անբավարար մակարդակն է: Հիմնավորվել է նաև, որ այս երևույթը վտանգավոր է այնքանով, որ հանգեցնում է մասնավոր և պետական հատվածների համախմբված արտաքին պարտքի ծավալների աճին: Երկակի դեֆիցիտների վարկածի փորձարկման արդյունքում պարզվել է, որ հարկաբյուջետային կոնսոլիդացիան կարող է նպաստել ՀՀ տնտեսության արտաքին հատվածի հավասարակշռության ձևավորմանը:

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Կոռուպցիայի ընկալման ինդեքս (2024)

Կոռուպցիայի ընկալման ինդեքս (2024)

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին

ՀՀ Էներգիայի վերափոխման ինդեքս (2020)

ՀՀ Էներգիայի վերափոխման ինդեքս (2020)

ՀՀ կառավարության 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

ՀՀ կառավարության 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը


Back to top
Close