Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

ՀՀ կառավարության 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի և կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների վերանայված ծրագրի վերաբերյալ

ՀՀ կառավարության գործունեության միջնաժամկետ (այսինքն՝ առաջիկա երեք տարիների) թիրախները սահմանող առանցքային փաստաթուղթը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է (ՄԺԾԾ), որը հանդիսանում է նաև տնտեսավարողների հետ կառավարության հաղորդակցության հիմնական գործիքներից մեկը: Այս առումով ՄԺԾԾ-ի արդյունավետ օգտագործումը հատկապես կարևորվում է ինչպես ճգնաժամային, այնպես էլ հետճգնաժամային ժամանակահատվածներում, քանի որ դրանով հնարավոր է քաղաքականության ազդակներ հաղորդել տնտեսավարողներին, տնտեսությունում ձևավորել համապատասխան սպասումներ և այդպիսով նվազեցնել առկա անորոշությունները: Սույն վերլուծությունում ուսումնասիրվել են 2023-2025թթ. ՄԺԾԾ-ի կառուցվածքը, ծրագրի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսումները և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք արտացոլում են ինչպես կառավարության սպասումները տնտեսական իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ, այնպես էլ կառավարության գործողություններն ուղղված ճգնաժամից հետո տնտեսության արագ վերականգնման ապահովմանը: Քանի որ 2020-ին կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հատել է օրենքով թույլատրելի առավելագույն շեմը, վերլուծությունում ուսումնասիրվել է նաև կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների վերանայված ծրագիրը:

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Կոռուպցիայի ընկալման ինդեքս

Կոռուպցիայի ընկալման ինդեքս

Մեծ Բրիտանիայի արտաքին-անվտանգային քաղաքականության հնարավոր փոփոխությունները Բրեքզիթի գործընթացի ավարտից հետո․ հետևանքները Հարավկովկասյան տարածաշրջանի համար

Մեծ Բրիտանիայի արտաքին-անվտանգային քաղաքականության հնարավոր փոփոխությունները Բրեքզիթի գործընթացի ավարտից հետո․ հետևանքները Հարավկովկասյան տարածաշրջանի համար

Կոռուպցիայի ընկալման ինդեքս (2020)

Կոռուպցիայի ընկալման ինդեքս (2020)

ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության մասին

ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության մասին


Back to top
Close