Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Էրդողանյան վարչակարգի՝ որպես միջնորդ դիրքավորումը միջազգային հարաբերություններում

Աշխարհը թևակոխել է միջազգային հարաբերությունների, հակամարտությունների և աշխարհաքաղաքական բուռն զարգացումների նոր և լարված փուլ։ Փորձելով ներգրավվել այլ պետությունների միջև միջազգային հարաբերությունների տարբեր գործընթացներում՝ Թուրքիան ձգտում է համաշխարհային բնույթի ազդեցության։ Մի շարք ներքաղաքական խնդիրներ լուծելուց բացի, միջազգային հարաբերություններում ստանձնելով միջնորդի դերակատարում, Թուրքիան հանդես է գալիս որպես գլոբալ ազդեցության կենտրոն, ինչն իրեն ավելի մեծ ինքնավարություն է տալիս այնպիսի հեգեմոններից, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Բացի միջազգային հարթակներում Թուրքիայի դերն ամրապնդելուց, այս մարտավարությունը հաճախ օգտագործվում է Էրդողանի վարչակազմի և «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) դիրքերը երկրում ամրապնդելու համար։ Միջնորդության ռազմավարությունը ակտիվորեն օգտագործվել և շարունակում է օգտագործվել Միջին Արևելքում, Կենտրոնական Ասիայում, ռուս-ուկրաինական հակամարտության շրջանակներում և Հարավային Կովկասում: Հայաստանի և Արցախի նկատմամբ նույնպես կան նման ռազմավարության դրսևորումներ. վերջիններս հետազոտելն ու հասկանալը անհրաժեշտ են հատկապես  հայկական պետությունների ազգային անվտանգության համատեքստում:

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Հայաստան-Հնդկաստան համագործակցության չիրացված ներուժն ու հեռանկարները ռազմաքաղաքական և տնտեսական ոլորտներում

Հայաստան-Հնդկաստան համագործակցության չիրացված ներուժն ու հեռանկարները ռազմաքաղաքական և տնտեսական ոլորտներում

ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն

ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»․ տնտեսական հեռանկա՞ր, թե՞ պանթուրանական քաղաքական նախագիծ

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»․ տնտեսական հեռանկա՞ր, թե՞ պանթուրանական քաղաքական նախագիծ

Ինչպես դեսպան Սվիտալսկին տարընթերցեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքերը

Ինչպես դեսպան Սվիտալսկին տարընթերցեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքերը


Back to top
Close