Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

ՀՀ տնտեսության արտահանման կտրուկ աճը՝ պայմանավորված արտածին գործոններով

2022թ. ապրիլից արձանագրվում է ՀՀ արտաքին առևտրաշրջանառության, այդ թվում՝ արտահանման ծավալների աննախադեպ բարձր աճ, որը, սակայն, հնարավոր չէ բացատրել բացառապես ՀՀ արտահանման ներուժի աճով։ Հայտնի է, որ 2022թ. ՀՀ արտաքին առևտրաշրջանառության աճը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքով, ինչպես նաև ՌԴ նկատմամբ արևմտյան պատժամիջոցների կիրառմամբ: Հետազոտությունը նվիրված է ՀՀ արտահանման, այդ թվում՝ վերարտահանման, կառուցվածքի ուսումնասիրությանը, դիտարկվող ժամանակահատվածում արտահանման աճի պատճառ հանդիսացող հիմնական գործոնների վերհանմանը, ինչպես նաև դրանց շարքում մեծ տեղ զբաղեցնող արտածին գործոնների՝ 2022թ. տնտեսական աճի վրա ազդեցությանը։ Աշխատանքում իրականացվել է ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ներկա իրավիճակի և զարգացման դինամիկայի վերլուծություն, նշվել են վերջին տարիներին տեղի ունեցած առավել էական փոփոխությունները և արտաքին առևտրաշրջանառության աճի վրա դրանց հավանական ազդեցությունները։ Մոտավորապես գնահատվել է ՀՀ տնտեսության՝ 2022թ. արտահանման մեջ վերարտահանման ծավալը, ինչպես նաև տնտեսական աճի վրա դրա ազդեցության չափը։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Տեղեկանք Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ

Տեղեկանք Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ

Տեղեկանք Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ

Տեղեկանք Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ

Ամփոփ վերլուծություն Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի վերաբերյալ

Ամփոփ վերլուծություն Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի վերաբերյալ

ՀՀ Գենդերային անհավասարության ինդեքս

ՀՀ Գենդերային անհավասարության ինդեքս


Back to top
Close