Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ինչո՞ւ են ինքնորոշման որոշ հակամարտություններ ավարտվում անջատմամբ, իսկ մյուսները ՝ ցեղասպանությամբ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքը

«Generis publishing» հրատարակչության հրատարակած մենագրությունը ներկայացնում է միջգիտակարգային հետազոտության արդյունքները: Ուսումնասիրությունը նվիրված է աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների զգալի ազդեցությանը միջազգային իրավունքին համապատասխանող էթնոքաղաքական հակամարտությունների կարգավորման վրա: Ամենաբնորոշ օրինակներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է և դրա կարգավորման գործընթացը։ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հակասահմանադրական իշխանափոխությունից հետո միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների շրջանակներում այս հակամարտության կարգավորման բնականոն գործընթացը փոխարինվեց կտրուկ ցնցումներով, որոնք ենթարկվեցին Արևմուտքի և Ռուսաստանի միջև սրված աշխարհաքաղաքական դիմակայության տրամաբանությանը։ Դա խաթարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ) միջնորդական ջանքերը՝ թողնելով հակամարտության կարգավորման միայն երկու տարբերակ՝ միջազգային հանրության աջակցությամբ ինքնորոշման իրավունքի իրացում կամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցեղասպանություն։ Աշխատանքում կատարվել է նոր աշխարհակարգի ձևավորման տարբեր փուլերում ինքնորոշման հակամարտությունների (Արևելյան Թիմոր, Կոսովո, Լեռնային Ղարաբաղ) լուծման գործընթացների համեմատական վերլուծություն: Դիտարկվել են իրադարձությունների աղետալի զարգացման սպառնալիքները՝ կապված աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների ազդեցության ներքո հակամարտությունների կարգավորման հարցում ազդեցիկ խաղացողների դիրքորոշումների փոփոխության հետ։  Ներկայացվել են նաև իրադարձությունների նման զարգացումը կանխելու հնարավորությունները։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Ապաշնորհ աճպարարություն կամ լեռը երկնեց ու մուկ ծնեց. կառավարության հրապարակած ինքնաոչնչացման «փաստաթղթերը»

Ապաշնորհ աճպարարություն կամ լեռը երկնեց ու մուկ ծնեց. կառավարության հրապարակած ինքնաոչնչացման «փաստաթղթերը»

Ժողովրդավարության մակարդակի և պետական կառավարման որակի ուղիղ համեմատականութան դիսկուրս

Ժողովրդավարության մակարդակի և պետական կառավարման որակի ուղիղ համեմատականութան դիսկուրս

ԱՄՆ մամուլի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանմանը

ԱՄՆ մամուլի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանմանը

Միջազգային խաղաղարար գործունեությունը նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում. Արևելյան Թիմորի, Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի դեպքերը

Միջազգային խաղաղարար գործունեությունը նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում. Արևելյան Թիմորի, Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի դեպքերը


Back to top
Close